Եթե պետությունը գնում է դեպի կործանման, նույնիսկ բանակը չի կարող նրան փրկել։ Երբ 11-րդ դարում տեղի ունեցավ Բագրատունյաց Անիի ողբերգական անկումը, մինչ այդ Հայոց զորքերը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, մի քանի անգամ ջախջախել էին բյուզանդացիներին։ Սակայն, չնայած Հայ զինվորների և իր հրամանատարի հերոսությանը, լավ հիշում ենք, թե ինչպես Հայոց կառավարող վերնախավը (Բագրատունյաց Հովհաննես Սմբատ արքան, Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի արքան, Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, Վեստ Սարգիսը․․․), 1021-1045 թվականները ընկած ժամանակահատվածում, աստիճանաբար հանձնեցին Հայոց պետականությունը Բյուզանդական կայսրությանը․․․ Իմանալով այս և այլ պատմական օրինակները՝ Հայությունը պետք է զգոն լինի՝ թույլ չտալու համար նմանատիպ սցենարի կրկնությունը, որպեսզի, հերթական անգամ, դավաճան և թուլամորթ վերնախավի ներկայացուցիչները Հայ զինվորների սխրանքները չփոխարինեն հայկական էլիտայի ամոթանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել