Tert.am-գրում է.

Լեհաստանում ուրբաթ օրը երեկոյան կոմունիզմի կամ այլ տոտալիտար կարգի քարոզչության արգելքի մասին օրենքի օգտին է քվեարկել խորհրդարանի վերին պալատը: Ավելի վաղ օրենքի օգտին է քվեարկել նաև ստորին պալատը, հայտնում է ТАСС-ը:
Նոր օրենքները նախատեսում են, որ ոչ մի կառույց, ճանապարհ, փողոց, կամուրջ և հանրային տարածքում այլ օբյեկտներ չեն կարող կրել կոմունիզմի մասին հիշեցնող անուններ և նշաններ:
եղական ինքնակառավարման մարմինները պետք է մեկ տարվա ընթացքում փոխեն կոմունիզմի հետ կապված բոլոր փողոցների անունները:
Հաղորդվում է, որ Վարշավայում օրենքի ընդունմանը նախօրոք են պատրաստվել և արդեն պատրաստել են այն փողոցների ցանկը, որոնք հարկավոր է անվանափոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել