Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան չորսօրյա պատերազմին և ասաց, որ հայտնված ռազմավարական իրավիճակում մեր հաղթանակը բացառիկ էր:

«Երեք մայրաքաղաքներում մտահղացած ռազմավարական գործողություները ձախողվել են և դա ձախողել է Արցախի պաշտպանական Բանակի զինվորները և բազմահամակազմը»,-ասաց նա և նշեց, որ այդ պետություններն են Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Ռուսաստանն օգտվեց դրանից:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները անսպասելի էր և դա կարելի է որակել ավանտյուրա: «Արցախի բանակը չնայելով՝ հզոր դաշնակիցների առկայությանը, մոբիլիզացրեց իր ուժերը և չորս օրվա մեջ ջախջախեց Ադրբեջանի հարձկվողական պոտենցիալը»,-ասաց նա:

Նա ցավալի համարեց, որ հայկական կողմն այդքան զոհ է տվել, սակայն  նշեց, որ  չի կարող թերագնահատել, որ Արցախի բանակը վիժեցրեց ադրբեջանական ծրագիրը;  «Արցախի բանակից ռազմաստրատեգիական տաղանդն եմ ուզում գնահատել»-ասաց նա:

Լևոն Շիրինյանը գտնում է, որ իրավիճակը վերադարձավ ի շրջանս յուր, քանի որ թուրքական տեսակետը չի փոխվելու՝ կամ ոչինչ կամ ամեն ինչ, համանախագահները նույնն են, Ռուսաստանը նույնն է, Ադրբեջանը հոխորտալու է  և հայկական կողմը պետք է ունենա կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:

«Որպես Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի փոխհատուցման տարբերակ՝ ես մտածում եմ Քուռ Արաքսյան հանրապետության հիմնադրման մասին: Մենք պետք  է աշխատենք այն բանի վրա, որ Ադրբեջանը փլուզվի»,- ասաց նա և նշեց, որ թեև ֆանտաստիկ բան է ասում, սակայն ուրիշ տարբերակ չկա,  որ այս վիճակը չկրկնվի:

Նա նշեց, որ այս ընթացքում Ադրբեջանը հյուծման պատերազմ է մեզ հետ վարել: «Ես բացառում եմ խաղաղ զարգացման որևէ հնարավորություն: Արցախի բանակի կռիվը վիժեցրեց ադրբեջանական ծրագիրը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել