Քաղաքագետ-դիվանագետն ասում, է որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի որևէ նորմ չի խախտում:

Հավաքական անվտանգության մասին 1992 թ. մայիսի 15-ի պայմանագրի 1-ին հոդվածի 2-րդ մասն «ասում է», որ Պայմանագրի մասնակից-պետությունները չեն մասնակցի այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են այլ մասնակից պետության դեմ:

Քաղաքագետ-դիվանագետն ասում է, թե Հայաստանի կողմից իր ունեցած «Իսկանդեր»-ն օգտագործելը նշանակում է Ադրբեջանն իջեցնել Կասպից ծովի հատակը:

«Իսկանդեր»-ի տեխնիկատակտիկական բնութագիրն «ասում է», որ այն սովորական (ոչ միջուկային) մարտական մասերով լիցքավորված լինելու պարագայում նախատեսված է օպերատիվ խորության վրա փոքր և հարթակային թիրախներ խոցելու համար, որոնցից ամենահավանականներն են.
1. կրակային խոցման միջոցները (հրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հեռահար հրետանի),
2. հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միջոցներ,
3. օդանավակայաններում գտնվող ինքնաթիռներ և ուղղաթիռներ,
4. հրամանատարական կետեր և կապի հանգույցներ,
5. քաղաքացիական ենթակառույցի կարևոր օբյեկտներ:

Ի վերջո, էդ անտերն ընդամենը մոտ քսան մետր շառավղով և մոտ հինգ մետր խորությամբ ձագար է առաջացնում, իսկ Բաքուն մի քանի տասնյակ հազար հեկտար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել