Մենք ինֆորմացիոն պատերազմի մեջ ենք ու յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործենք, որ Արցախը հանդես գա որպես ազատ, անկախ, ինքնիշխան միավոր:КВН-ը դրա լավագույն տարբերակներից է:

Արցախի «Աղ ու հացով» թիմը փայլուն ելույթ է ունեցել Կրասնադար քաղաքում և այժմ նրանք պետք է մասնակցեն 1/8 եզրափակչին, սակայն թիմն ունի ֆինանսական խնդիրներ: 300.000 դրամ է անհրաժեշտ տոմսերը ձեռք բերելու համար:

Հայկական համայնքը Կրասնադարում սննդի, տեղաշարժի և հյուրանոցի ծախսն իր վրա է վերցրել և ընդամենը 300.000 դրամի պատճառով թիմը կարող է չհայտնվել եզրափակչում, որը տեղի է ունենալու 2016թ.-ի մայիսի 6-ին, իսկ թիմը պետք է տոմսերը ձեռք բերի 2016թ-ի ապրիլի 30-ին, արդեն այսօր տոմսերը ձեռք բերելու վերջնաժամկետն է:

Հույս ունեմ կգտնվեն մարդիկ ու կօգնեն թիմին, որպեսզի տղաները ևս մեկ անգամ բարձր պահեն մեր անունը: 1993-4 թվականներին էլ պատերազմակամ շրջանում КВН-ը հայերն ժպիտ էր պարգևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել