Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն լրացրել է Ուկրաինա տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է  BBC-ն` այս մասին հայտնել են նրա փաստաբանները:

«Հանդիպել եմ մեկուսարանում գտնվող Սավչենկոյի հետ: Նրա հետ լրացրել ենք Կոնվենցիային համապատասխան փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինա տեղափոխվելու համար», - ասել է փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:


Փաստաբան Մարկ Ֆեյգինի խոսքով` Սավչենկոն կենսագրական տեղեկագիր է լրացրել և համաձայնություն տվել իր պատիժը Ուկրաինայում կրելու համար:


Հիշեցնենք, որ Նադեժդա Սավչենկոն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել