Tert.am-ը գրում է.
Իրաքի ռամադի քաղաքից արևելք տեղի ունեցած հրետակոծության արդյունքում, սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու առաջնորդ, գրում է iraqinews.com-ը:

Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի գեներալ Իսմայիլ ալ-Մահալավին:

«Բանակի հրետանիին հաջողվել է հրետակոծել ահաբեկչական խմբավորմանը պատկանող թաքստոցներից մեկը: Արդյունքում ոչնչացվել է ինչպես թաքստոցը, այնպես էլ ահաբեկիչների երկու առաջնորդ»,- հայտարարության մեջ ասել է գեներալ  ալ-Մահալավին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել