«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են իրենց, այսպես ասած, դրոշների քաղաքականությունը, որով արգելում են եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Արցախի Հանրապետության դրոշը: Արգելվում են այն դրոշները, որոնք քաղաքական, կրոնական կամ առեւտրային քարոզ են պարունակում, ինչպես նաեւ վիճելի տարածքների դրոշները: Բացի Արցախի դրոշից, «Եվրատեսիլ-2016»-ում արգելված են նաեւ Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի եւ Բասկերի դրոշները: «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթը կայանալու է Ստոկհոլմում. առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
95
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել