Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանի միջուկային զենք ունենալու մասին հայտարարությունից հետո, ադրբեջանական հայտնի կայքերից մեկում հոդված հայտնվեց, ըստ որի՝ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ թափոններով քիմիական զենք է պատրաստում:
Այն, որ այդ ռադիոակտիվ թոփոնները կարելի է որոշ նպատակներով օգտագործել՝ շատ եմ լսել, բայց Բագրատյանի ասածը, ըստ իս՝ հեռու է իրականությունից:
Հրանտ Բագրատյանի ասածը արագորեն տարածվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում, և հետաքրքիրն այն է, որ նրանք չեն փորձում հերքել դա: Առիթից կարելի է օգտվել և քարոզչական նպատակով շարունակել արծարծել այս թեման: Կարծում եմ՝ այն շարքային ադրբեջանցիներին, որոնք ապրում են իրենց «գերհզոր» բանակի մասին լսած հեքիաթներով, մի քիչ վախեցնելը չէր խանգարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել