1939թ. Լեհաստանի խորհրդա-գերմանական օկուպացիայից հետո, Լեհաստանի սովետական հատվածում խորհրդային իշխանությունը սկսեց իրականացնել իրեն բնորոշ «Կարմիր տեռորի» քաղաքականություն: Դրա ամենավառ դրսևորումներից մեկը գերի ընկած լեհ զինվորականության մասսայական ոչնչացումն էր:1940թ. գարնանը սովետական իշխանության առաջին դեմքերի Ստալինի, Միկոյանի, Վորոշիլովի, Մոլոտովի 1940թ. մարտի 5-ի ստորագրված հրամանով Սմոլենսկի մոտակայքում գտնվող Կատին անտառում սովետական ՆԿՎԴ-ի զինվորների կողմից գնդակահարվեցին շուրջ հազարավոր լեհ սպաներ: Գործողությունը սկսվեց 1940թ. մարտ ամսից: Այն իրագործելու համար ստեղծվել էին «Եռյակներ», որոնք պետք է գործերն արագ աչքի անցկացնեին և միանգամից բարձրագույն պատիժ սահմանեին ձերբակալվածների համար: Եռյակները գործում էին Մերկուլովի,Կաբուլովի, Բաշտակովի գլխավորությամբ: Գնդակահարությունների հիմնական վայրերից էր Խարկովի ՆԿՎԴ-ի նկուղները, որտեղ 1940թ. ապրիլի 5-ից մինչև մայիսի 12-ն ամեն օր գնդակահարվում էր մոտավորապես 250 մարդ: Ընդհանուր առմամբ Խարկովում գնդակահարվեց մոտ 4000 լեհ սպա: Բացի Խարկովից լեհ սպաներին գնդակարահում էին Սմոլենսկի Կիևի և Կալինինոյի տարածքներում: Ընդհանուր առմամբ սովետական հանցագործները գնդակահարեցին մոտավորապես 22 000 լեհ զինվորական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել