Tert.am-ը գրում է.
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունից։
 
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները: 
 
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը:
 
Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել