Tert.am-ը գրում է.

Արցախին անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաներով և սարքավորումներով աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության տնօրեն Քիմ Հարցների և նույն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

«Մենք անցյալում ունեցել ենք Հայաստանի հետ աշխատելու փորձ: Մասնավորապես  1993-1997 թվականներին աջակցության աշխատանքներ ենք իրականացրել Արցախում, իսկ  1997-2004-ին  Սյունիքում` տրամադրելով սնունդ և հագուստ, այլ օգնություն պատերազմական գործողություններից  տուժածներին»,- ասաց կազմակերպության տնօրենը` ընդգծելով, որ այս անգամ ուշադրության կենտրոնում են  բժշկական օգնության հարցերը:
Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության ներկայացուցիչների` Արցախին աջակցելու պատրաստակամությունը: Ձեռք բերվեց առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքները համակարգելու պայմանավորվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել