Կանայք եւ տղամարդիկ ոչ միայն տարբեր պատկերացում ունեն շատ բաների մասին, այլեւ՝ տարբեր հայացքներ, հաղորդում են բրիտանացի գիտնականները։

Ըստ Здоровье.info կայքի՝ հասկանալու համար, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում կանայք ու տղամարդիկ, բրիտանացի գիտնականները գիտափորձ են անցկացրել, որի ժամանակ երկու սեռի ներկայացուցիչները դիտել են ամուսնական զույգերի լուսանկարներ։

Ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձրել կանանց, սակայն տղամարդիկ հիմնականում դիտարկել են դեմքերը, իսկ կանայք՝ կազմվածքը։ Դրանից բացի տղամարդիկ նայել են լուսանկարում պատկերված մարդկանց աչքերի մեջ, իսկ կանայք խուսափել են տեսողական շփումից։ Այնպես որ, հավանաբար կարծիքը, թե տղամարդն առաջին հերթին կնոջ կրծքին է նայում, սխալ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել