Եվ էլի ՀՀ (հընթացս և հակիրճ)
Սոցիալական ընդգծված բևեռացվածության պայմաններում միանգամայն բնական է, որ հասարակությունը խիստ և սուր է դնում այս հարցը: Պատերազմը, ավելի շուտ այդ պատերազմով առավել ցայտուն դարձած, ուղղակի աչք ծակող սոցալական իրողությունները ևս ուղղակի պարտադրում են վերանայել շատ ու շատ մոտեցումներ: Օրինակ, քանի՞ գրոշ արժեն զանազան նորահարուստների պալատներն ու շքեղ ավտոմեքենաները, եթե հայրենիքի համար կյանքը տված անձնազոհ հերոսի ընտանիքը վատ պայմաններում է ապրում:
Կա արդարության հասարակական պահանջ, և ակնհայտ է, որ այն է՛լ ավելի է ուժգնացել այս օրերին: Եվ ճիշտ կլինի հաշվի նստել այդ պահանջի հետ:
Այո, շատ բաներ արվում են: Այո, կառավարության կողմից պետական աջակցությունը պետք է համակարգված լինի, ինչը որոշակի ուսումնասիրություններ և խնդիրների «գույքագրում» է պահանջում: Բայց կան դեպքեր, երբ խնդիրներին կարելի է ու պետք է շատ ավելի արագ ու կոնկրետ լուծումներ տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել