Թուրքական կայքերը մոտ օրերս տարածեցին լուրեր, իբր Վրաստանը Սամցխե-Ջավախքի մարզից 15 հեկտար վիճելի հողատարածք նվիրել է Թուրքիային: Այնուհետև եղավ Վրաստանի ԱԳՆ-ի հերքումը, որտեղ պարզաբանվում է, որ երկու կողմերն ընդամենը կատարել են որոշ աշխատանքներ կապված սահմանային գետերի հետ, և բացառվում են սահմանի փոփոխություններ:
Ի՞նչ է սա նշանակում: Թուրքերը, ստոր սովորության համաձայն, փորձել են սեպ խրել Ջավախքի հայերի ու Վրաստանի կենտրոնական իշխանության միջև, ակնկալելով, որ Ջավախքում կլինեն բողոքի ակցիաներ, այնուհետև թուրքերն, արդեն անգիր արած պլանի համաձայն, պատվիրված հոդվածների միջոցով, ջավախքահայերին կմեղադրեն սեպարատիզմի մեջ: Վրաստանում էլ, ցավոք սրտի, այդ «կուտը» ուտողներ կան: Թուրքերն այս սադրիչ սցենարը փորձում են միշտ «տաք» պահել: Եթե նույնիսկ տարածք նվիրելը լիներ իրականություն, ապա բողոքի ակցիաներ առաջին հերթին թող լիներ Թբիլիսիում, որովհետև Սամցխե-Ջավախքը Վրաստանի կազմում է, և նման իրողությունները պետք է առաջին հերթին անհանգստացնեն վրաց հանրությանը: Եվ երկրորդ, ջավախքահայերը նման պարզունակ սադրանքներին կուլ չեն գնում: «Օգռաշները» պղտոր լճում ձուկ են ուզում որսալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել