Ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը ապրիլյան սրացումների առաջին օրերին: Ճիշտ է, ասաց, որ մենք մենակ ենք, դե ի տարբերություն ոմանց, մեծ եղբայր չունենք, կամ հովանավոր: Իսկ մինչ այդ մենք գիտեինք, թե ո՞վ է մեր կողքին՝ միշտ պատրաստ դեմքի արտահայտությամբ, ճիշտ է՝ ռուսները:
Իսկ ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը, երբ ապրիլի կեսերին այստեղ եկավ Մեդվեդեւը, ճիշտ է, նա անընդունելի համարեց Ադրբեջանին զենքի վաճառքը, իսկ ո՞վ է այս գործում չեմպիոնը, ճիշտ է, ռուսները: Իսկ, ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հարցազրույցում, այն, որ ինքը դեմ է, որ Ղարաբաղ խաղաղապահներ մտնեն, շեշտե՞ց արդյոք նա, թե կոնկրետ ո՞ր երկրից, այո, ճիշտ է, ռուսների երկրից: Նույն հարցազրույցում ի՞նչ բացահայտում արեց ՀՀ նախագահը, որն, ի դեպ, դիվանագիտության մեջ միայն ծայրահեղ դեպքերում են անում, այն էլ՝ գործող նախագահները կամ պաշտոնյաները: Սերժ Սարգսյանը բացահայտեց Կազանի, եթե կարելի է՝ ճանապարհային քարտեզը եւ նշեց, որ ինքն այդ ժամանակ համաձայն է եղել...Բայց հիմա իրավիճակ է փոխվել: Իսկ ո՞ւմ երկրում է գտնվում Կազանը եւ ովքե՞ր էին Կազամի ժամանակներում ԼՂ հիմնահարցի գլխավոր միջնորդները, ճիշտ է՝ ռուսների եւ ռուսները: Եւ վերջապես, ո՞ւմ առջեւ է երեք պայման դրել Սերժ Սարգսյանը, որոնց կատարումից հետո միայն Հայաստանը կնստի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ, ճիշտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, իսկ ո՞վ է այնտեղ ամենաակտիվ համանախագահը, ըստ որոշ լուրջ փորձագետների էլ՝ հիմնահարցի բանալին իր ձեռքերում պահողը, ճիշտ է՝ ռուսները...
Հիմա հարց, ի՞նչ է կոչվում ադրբեջանցի մեյխանիստ եղբայրներ՝ Ինտիգամ եւ Էհտիրամ Ռուստամովների ախմախ հիթ դարձած երգը: Ճիշտ է՝ «Ты кто такой? Давай, до свидания!», իսկ ո՞ւմ լեզվով է այս երգը, ճիշտ է՝ ռուսների: Բայց շատ եւ շուտ ոգեւորվել պետք չէ, ռուսներին համարելով՝ չուծ նե լի՝ ՙտշնամի՚, բանն այն է, որ այս պատմության մեջ մի շատ լուրջ եւ հռետորական հարց կա, ի՞նչ ազգ է Ռուսաստանի ԱԳ նախարարը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել