Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: 

Այսօր տեղի ունեցած 8-րդ տուրում հայ գրոսմայտերը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն` նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հիշեցնենք, որ սա Արոնյանի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Այս պարտիայից հետո հայ շախմատիստը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Մագնուս Կարլսենի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել