«Պաշտպանության նախարարը զորքին հրամայել է վերացնել հայկական բոլոր զինվորական օբյեկտները»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դառգյախլին:
Այս հայտարարությունը բավական պետք է լինի միջազգային կառույցների համար, որպեսզի Ադրբեջանի դեմ կատարեն հստակ եւ հասցեական քայլեր: Սրանից հետո ապարդյուն է բանակցել Ադրբեջանի հետ, ինչի մասին բազմիցս ասել են ՀՀ տարբեր պաշտոնյաներ: Բաքուն միայն «ծեծի լեզուն» է հասկանում: Հայաստանը նրանց ամեն արկին համարժեք պատասխան է տալու: Այդ դեպքում ոչ ոք չի համարձակվի հայկական կողմին մեղադրել, քանի որ նրանք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատասխանն են տալիս, իրենց ժողորդին պաշտպանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել