Մի բան ասեմ՝ չխփեք. էս երեք շաբաթը ցույց տվեց, որ Հայաստանը մի զինատեսակով Ադրբեջանին գերազանցում է տասնապատիկ... չէ՝ հարյուրապատիկ... հրադադարին հաջորդած 22 տարիներին Հայաստանն էդ զինանոցն աստիճանաբար արդիականացրել ու զարգացրել է՝ մոտեցնելով 21-րդ դարի պահանջներին... ճիշտ է էդ զինանոցում, ինչպես ամեն մի այլ զինանոցում, բացառություն չէ ժամկետանց, մարտկոցը նստած, կապսուլը մարած, վառոդը խոնավ զինամթերքը, բայց որ էդ զինատեսակով շատ առաջ ենք թե՛ Վրաստանից, թե՛ Ադրբեջանից ու արդեն քիչ-քիչ ոտք ենք մեկնում Ռուսաստանի ու Թուրքիայի հետ՝ աչքի է զարնում... էդ զինատեսակը մեր լրատվամիջոցներն են՝ մեր լրագրողներն ու խմագիրները... shamshyan.com-ից, որը մեկ-մեկ իրան կամիկաձե ԱԹՍ-ի պես ա պահում, մինչև «Սմերչ» բլոգնյուզը... «ТОС-1А սոլնցեպյոկ» Panarmenian-ից մինչև կործանիչ gala-ն... ծանր հրետանի Panorama-ից մինչև «շիլկա» civilnet-ը... ու իհարկե՝ Հետախույզ Հետք-ը, «T-90» Առավոտն ու ռմբակոծիչ Երկիր-ը, 168-ժամը, Ժողովուրդը... բոլորին լրատվամիջոցներն ու լրագրողներին թվեմ՝ Ցուկերբերգի սերվերները կայրվեն... ում մոռացա՝ կներեք, բայց յուրաքանչյուրը Հայաստանի անվտանգության զինանոցում կարևորագույն ու անփոխարինելի տեղն ունի... ճիշտ է, Մայիսի 28-ին կամ Մայիսի 9-ին մեր լրագրողներն ու խմբագիրները կուռ շարքերով հրապարակ չեն մտնում ու պատիվ չեն տալիս... փոխարենը նրանք կարող են կուռկուռի ձագ դարձնել ցանկացած հակառակորդի՝ ներքին, թե արտաքին... նրանց շնորհիվ շատերը վերագտնում են կորցրած պատիվը կամ կորցնում չունեցածը... մի բանում վստահ եմ. 21-րդ դարի պոստմոդեռն իրականության մեջ մի կարգին լրատվամիջոցը մի գունդ արժե, մի լրագրողը՝ մի տանկ... իսկ լրագրողական «բիաթլոնում» մեր «տանկերը» հաղթող են... մեր երկրի անվտանգությունը մեր ժողովրդավարական արժեքներն են (եվրոպական, արևմտյան, սովետական, կովկասյան չիտեմինչյան չէ՝ մեր, կամաց-կամաց ձևավորվող հայաստանյան ժողովրդավարության), որովհետև էդ արժեքների համար արժե չարչարվել, պայքարել, ապրել... ու թեև Մամուլի ազատության համաշխարհային օրվան դեռ չորս օր կա, իսկ մինչև հոկտեմբերի 16-ը կես տարուց փոքր ինչ պակաս, ուզում եմ էսօր, էս պահին շնորհավորել իմ բոլոր լրագրող-խմբագիր գործընկերներին... դուք մեր անվտանգության, մեր ազատության պաշտպանն եք... պինդ կացեք, ձեր ցավը տանեմ

© կռվարար ուժեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել