Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի ազգային ժողովը՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը, հաստատել է բանաձևը, որով կոչ է արվում չերկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։

577 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը։ 55 պատգամավոր կողմ է քվեարկել բանաձևին, սիկ 44-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ են մնացել։
 
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ՌԴ-ի ու Փարիզի միջև առևտրային կապերի վրա, ֆրանսիական ընկերություններին խոչընդոտում են ռուսական շուկա մուտք գործել, ինչպես նաև՝ վնաս են հասցնում երկրի գյուղատնտեսական ու սննդամթերքի արտադրանքին։
 
Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևը բացառապես խորհրդատվական բնույթ է կրում։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել