Վերջին շրջանում շատացել են բանակի համար նախատեսված օգնությունները և նվիրատվությունները, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մարդիկ ու ֆիրմաներ փորձում են իրենց ներդրումը ունենալ բանակի զարգացման ու զինվորի բարեկեցիկ ծառայության մեջ:
Այս անգամը զինվորը ինքն իրեն է օգնել: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստները հաղթել են Տ-90Ս մոդելի տանկը, որը այժմ Հայաստանում է : Այսպիսով Հայոց բանակին մոտ 4 մլն դոլարի օգուտ են տվել: Այս քայլով տանկիստները ապացուցել են , որ աշխարհում մեր տանկիստների նման երկրորդը էլ չկա:
Ու երբ որոշ մարդիկ մեկ տանկի փաստը հումորի են վերածում ու դժգոհ են , որ մեկի տեղը 100 տանկ չի եղել , թող մտածեն , թե ինչ գնով են մեր զինվորները այդ ՄԵԿ տանկը ձեռք բերել: Մարդիկ , որ կյանքում 1 դրամի օգուտ տված չկան զինվորին , բողոքում են 1 հատ տանկից: Ես հասկանում եմ , որ մարդիկ կան ,որոնց համար դժվար է ուրախանալ հայ զինվորով, բայց հիշեք , որ այդ մեկ տանկը ոչ թե պետությունն է գնել կամ վերցրել , այլ այդ տանկի համար տղերքը լուրջ մրցել են ու հաղթել են:
Ես համաձայն եմ , թող ամեն տարի մի հատ սենց տանկ մեր տղերքը հաղթեն ու բերեն Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել