Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ և ՌԴ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել գազի նոր սակագնի վերաբերյալ, ապա սպասելի էր, որ գազամակատարար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջիկայում հանդես կգա առաջարկություններով:

Մասնավորապես, սպասվում է, որ գործող 156 հազար դրամի փոխարեն 1000 խոր. մետրի համար գազամատակարար ընկերությունը բնակչությանը կառաջարկի 146,7 հազար դրամ սակագին։

Փաստացի, գազի գինը կնվազի 9.3 հազար դրամով։ Ինչ վերաբերում է ամսական 10 հազար խոր. մետրից ավել սպառողների համար, ապա այս դեպքում սակագինը կնվազի
19,42 դոլարով։

Գլոբալ առումով սա շատ կարևոր որոշում է և այն դրական կանդրադառնա ոչ միայն բնակչության, այլ նաև ջերմային կայաններում արտադրվող հոսանքի ինքնարժեքի վրա։

Նվազեցումից հետո կարելի է սպասել որոշակի դրական տեղաշարժ տեղական արտադրողի գործունեությունում: Ինչպես հիշում ենք, ամիսներ առաջ գործարարները դիմել էին գործադիր մարմին՝ գազի սակագնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելու խնդրանքով: Այն ժամանակ կարծիք էր հնչել, որ սակագնի նվազեցումը ոչ միայն հնարավորություն կտա պահպանել բոլոր աշխատատեղերը, այլ նաև ավելի մրցունակ կդարձնի տեղական արտադրողին միջազգային առևտրում:

Որպես հավելում պետք է ավելացնեմ, որ ներդրումային դաշտի զարգացման համար էներգակիրների նվազեցումը շատ կարևոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել