Առաջնորդվելով հեռուստատեսային ոլորտի ժամանակակից միտումներով՝  Ա Թի–Վի-ն  ներկայացնում է 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքները, որոնք կգոհացնեն ամենատարբեր հեռուստալսարանների ներկայացուցիչներին:

Կինոման: Հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը, նոր մեգահիթեր Կինոմանի եթերում:

Հայ TV: Ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ հայտնի և  սիրված հայ արտիստների  կատարմամբ:

Թավա TV: Որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար:

Բազմոց TV: Վերջին տարիների բազմամիլիոնանոց լսարան գրաված լավագույն հեռուստասերիալները:

Ֆիլմզոն: Անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար:

Եվ այսպես, Ա Թի–Վի-ի 5 նոր երանգները եթերում կլինեն մայիսի 1–ից Հայաստանի ամբողջ տարածքում գործող գրեթե բոլոր կաբելային ընկերությունների հեռուստացանցում: Այսպիսով՝ մենք կատարում ենք կայուն զարգացման ուղղությամբ մեր հաջորդ հստակ քայլը՝ ընդլայնելով ոչ միայն սփռման աշխարհագրությունը, այլև ժանրային ուղվածությունը:

Փնտրեք 5 նոր Ա Թի-Վի և Ձեր հեռուստատեսային օրը դարձրեք առավել գունեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել