Միջին դասակարգի կարեւորությունը գերագնահատված ա, իհարկե, լավ կլինի՝ էդ չնաշխարհիկ միջինը շատ լինի, չաղ ու բախտավոր, բայց իմ համոզմամբ (որը տենց հեշտ չեք պապանձի, նոր էլ խիստ ապացույցներ եմ դիտարկել, չեմ ասի ոնց) մինչեւ մի 100,000 աշխատող, քյասար ասած, բանվոր, ամեն օր չգնա առավոտ կանուխ գործարան՝ աշխատանքի, քաղաքի ոչ տրանսպորտը պետք կլինի, ոչ էլ մնացածը 10-ից շուտ կզարթնեն եւ այլն, եւ այլն: Ոչ էլ արվեստ կլինի, գիրք ու երաժշտություն:
Իսկ էն էշ::::հեծողներին, որոնք Երեւանից տրամվայը վերացրին, մաղթում եմ կյանքի վերջին տասը տարին մենակ էշերով երթևեկել, ու ցանկալի է՝ մեծ ու միջին քաղաքներից մի 50 կմ-ից ոչ մոտիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել