Tert.am–ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գնահատելով ռուսական զինուժի հաջողությունը Սիրիայում, նշել է, որ սիրիական բանակին հաջողվել է ազատագրել 500 բնակավայր և 10,000 քառակուսի կիլոմետր տարածք, գրում է almasdarnews.com-ը:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընգծել է նաև, որ Ռուսաստանը ակտիվորեն թիրախավորել և նոր ոչնչացրել է «Իսլամական պետության» նավթային մատակարարման ուղիները:

Շոյգուն նշել է նաև, որ քննադատները ցանկանում էին, որպեսզի Բաշար Ասադը հեռանա։

«Շատերը ցանկանում էին, որպեսզի նախագահ Ասադը հեռանա, բայց մենք տեսանք, որ Լիբիայում ` Մուամար Քադաֆիի, իսկ Իրաքում`Սադամ Հուսեյնի, տապալումը չկանխեց ահաբեկչության տարածումը, փոխարենն այն նպաստեց ծայրահեղականության աճին»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել