Tert.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն` այս անգամ իր կայքում  հոդված հրապարակելով և իր բողոքը հայտնելով Wall Street Journal-ում հրապարակված  հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ:
 
«Իմ ընտանիքի անվան շուրջ շատ անգամներ են կեղծ լուրեր տարածվել: Մենք սովորել ենք անցնել դրանց վրայով: Ստերը հաճախ են գլխատառերով հրապարակվում` հայտնվելով ամսագրերի շապիկներին: Սակայն, երբ մի ամբողջական էջ կեղծ գովազդ է հրապարակվում Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ես չեմ կարող անտարբեր անցնել:

Այդ գովազդը վճարվում է թուրքական հարթակի կողմից, ովքեր հերքում են պատմաբանների բերած տվյալները, թե որքան մարդ է  սպանվել Ցեղասպանության ժամանակ:
 
Wall Street Journal-ի համար նման հոդված հրապարակելը խենթություն է, հիասթափեցնող և վտանգավոր արարք: Մենք պետք է պատվենք ճշմարտությունը մեր պատմության մեջ հանուն ապագայի պաշտպանության» - իր կայքում գրել է Քիմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել