Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբան Ամալ Քլունին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ի գործում:
 
«Կարևոր է հասկանալ` ինչում էր խնդիրը և որն էր մեր առաքելությունը: Իրականում  Հայաստանը այդ գործում չի պարտվել:  Գործը դատարան էր հասել քիչ հայտնի թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի դիմումի համաձայն: Նա բողոքում էր Շվեյցարիայի դեմ` Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով իրեն դատապարտելու համար», -  ասել է Ամալ Քլունին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի պահանջը ՄԻԵԴ-ում կապված չի եղել Փերինչեքի դատապարտության անհրաժեշտության հետ:

«Մեր  պահանջն այն էր, որ գործի քննության ընթացքում դատարանի հնչած որոշումներում բացառվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կենթադրեն Ցեղասպանության ժխտումը: Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ես` որպես Հայաստանի ներկայացուցիչ, դեմ չենք խոսքի ազատությանը: Մենք պարզապես ցանկանում էինք, որ դատարանը պատշաճ ձևակերպումներ սահմանի Ցեղասպանության գործի հետ կապված», - մեկնաբանել է Ամալ Քլունին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել