Արցախյան այժմյան պատերազմում մի շատ կարևոր հանգամանք է պետք հաշվի առնել թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Հայոց բանակի շարքայինների այս սերունդը ու սպաների մի զգալի մասը իր ողջ կյանքի ընթացքում տեսել է ազատագրված Արցախ՝ բացառապես հայերով բնակեցված ազատագրված հայրենիք: Այսինքն նրանց կարիք չկա ասելու, բացատրելու, որ սրանք մեր հողերն են՝ մեր հայրենիքի մի մասը: Իսկ ադրբեջանական բանակի զինվորին պետք է անդադար համոզել, որ իբր սրանք իրենց հողերն է, իբր իրենց հայրենիքն է: Որքան ժամանակը գնա, այնքան այդ քարոզների ուժը թուլանալու է ու դրանց քիչ հավատացող է լինելու, իսկ հավատացողներն էլ սկսելու են աստիճանաբար համակերպվել: Իհարկե Ադրբեջանում կան նաև այլ հոգեբանական խնդիրներ՝ պարտվողի հոգեբանությունն ու վախը, որոնք փորձում են հաղթահարել օրորոցից ատելություն սերմանելով, բայց դա հակառակ ազդեցությունն է ունենում նրանց ամեն անհաջող գրոհից հետո: Սարսափելի է ատել մեկին, ով գոնե 25 տարուց ավել անհաղթ է: Այնուամենայնիվ գլխավոր հոգեբանական գործոնը այն է, որ հայ զինվորը գիտի, որ պաշտպանում է իր հողը, իսկ ադրբեջանցուն գիշեր - ցերեկ համոզում են, որ դա իբր իրենցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել