Հիանալի համախմբում կա: Հերթական անգամ համոզվեցի, որ մենք միասնական մեծ ուժ ենք:
Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ խոսեցի մեր վարչության բոլոր աշխատակիցների հետ: Ներկայացրեցի նախաձեռնությունն այն մասին, որ առաջարկում ենք սկսել մեր աշխատավարձների 1 տոկոսի փոխանցումը մեր հերոս տղերքի ընտանիքներին: Աշխատակիցների հետ զրույցների ընթացքում չէի էլ հասցնում միտքս ամբողջությամբ արտահայտել, նրանք միանգամից ԿՈՂՄ էին ասում: Մեկ մարդու պես բոլորս միացանք այդ կարևորագույն նախաձեռնությանը:

Հույս ունեմ, որ մեր արարքը վարակիչ կլինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել