Այսօր գիշեր հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում պայթեցվել է նաև Թարթառի գյուղերին էլեկտրաէներգիա մատակարարող հիմնական կայանը, որի արդյունքում Թարթառի 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Սույն տեղեկության աղբյուրը Թարթառի շրջանի վարչական իշխանության ղեկավար Մուսթաղիմ Մամմեդովն է:
Հետաքրքիր են տեղացիների արձագանքները: Օգտատերերից մեկը գրում է. «Հայերը մեր բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների տեղը գիտեն և խփում են, իսկ մենք դեռ սպասում ենք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել