Հասկանում եմ, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց ցավոք պատերազմը պարտադրված է մեզ։ Եվ սա պետք է հստակ գիտակցել։ Քառօրյա պատերազմ ասելով՝ ենթագիտակցաբար երևի ուզում էինք համոզել մեզ, որ այդ փորձությունն էլ անցավ։ Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախի հյուսիսարևելյան սահմաններում, հենց պատերազմ է, որ կա։ Եվ ի՞նչ, ուրեմն մեկ շաբաթ հետո, եթե քիչ թե շատ հարաբերական անդորր լինի, պիտի «քքքք քառօրյա» արտահայտությունը փոխարինենք «ապրիլյա՞ն» բառով։ Չի կարելի այսպես։ Մարտահրավերը պետք է ընդունել և հաղթել։ Այլ տարբերակ չկա։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել