Երբ պատմության որևէ ժամանակահատվածում և հասրակարգում զորահրամանատարի մտքերն ու գործողությունները դարձնում են գաղափարախոսություն և կառավարման իստիտուտ ձևավորում, դա միայն սեփական ժողովրդին ստրկացնելու և նրան իշխելու քայեր է հետապնդում:
Զորավարը դուրս է անալիտիկ պարզ մտածողությունից ու գիտությունից, իսկ գիտությունը դեմոկրատիական հասարակարգի առաջին ձեռքբերումն է, և եթե չկա գիտություն ու միտք, չկա նաև գաղափարախոսություն, որովհետև պատերազմի դաշտում դեմոկրատիա գործել չի կարող, ու նրա մտքերը տոգորված են միայն չարությամբ ու էնտուզիազմով, որտեղ իշխում է սեփական գոյը: 
Եվ այս ամենը դարձնել որպես գաղափար պարզ ու հստակ ազդակ է թելադրում՝ հակառակորդին հարվածելու մոտիվներով ճզմել ու ոչնչացնել սեփական ժողովրդին: Ռազմավարական մեթոդներով ու մտածողությամբ ուղղակի զրկել ազատությունից, նրա մեջ խեղդելով պայքարի ոգին:
Հայաստանում՝ Հանրապետական կուսակցությունը՝ Նժդեհի մտքերն իբրև <<գաղափարախոսություն>> ներկայացնելով սեփական ժողովրդի հետ վարվում է այնպես, ինչպես Նժդեհը իր ախոյանների:
Հ.Գ.<<Գարեգին Նժդեհ>> ֆիլմը հզոր զորահրամանատրին բարոյազրկելու հերթական փորձն է՝ իրենց կեղտոտ քաղաքականությունը պարտադրելու և այս ոճով քարոզարշավում ներկայանալի դառնալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել