Ամենաթանկ կրծկալն աշխարհում: The Black Diamond Miracle Bra: Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման ցուցադրում է Victorias Secrets ընկերության կրծկալը: Այն զարդարված է 3900 թանկարժեք քարերով: Բաժակների արանքում շողշողում են 100 կարատանոց երկու սև ադամանդներ: Հենց այստեղից էլ առաջացել է անվանումը: Կրծկալի գինը լիովին համապատասխանում է իր քաշին և թանկարժեք քարերի արժեքին՝ 12.5 միլիոն դոլար:

 

Ամենաթանկ հյուրանոցն աշխարհում: Burj Al Arab հյուրանոցը Դուբայում: Ամենահամեստ սենյակում գիշերելու համար պետք է վճարել 770 եվրո, իսկ թագավորական սենյակները տրվում են 7.700 եվրոյով:

 

Ամենաթանկ կինն աշխարհում: Ջենիֆեր Լոպես: Նրա հեքիաթային մարմնամասերն ապահովագրված են նյույորքյան ապահովագրական ընկերություններից մեկում 1 միլիարդ դոլարով:
Ամենաթանկ բջջային հեռախոսն աշխարհում: iPhone 3G Kings Button: Գինը՝ 2.41 միլիոն դոլար: 
Ամենաթանկ ֆիլմն աշխարհում: Աշխարհում ամենաթանկ ֆիլմն է, որի ստեղծման համար ծախսվել է 350 միլիոն դոլար:
Ամենաթանկ սերիական ավտոմեքենան աշխարհում: Bugatti Veyron Grand Sport: Գերմանական Volkswagen կոնցեռնի ավտոմեքենայի, 2001թ. ժնևյան ավտոսրահի "առաջնեկի" արժողությունը շուրջ 2.100.000 դոլար է:

 

Ամենաթանկ գովազդն աշխարհում: Բրիթնի Սփիրս և Pepsi: Ամենաթանկ գովազդային ընկերությունն աշխարհում՝ Pepsi-ն, հրավիրել է փոփ-աստղ Բրիթնի Սփիրսին իրենց արտադրանքը գովազդելու համար: 90 վայրկյան տևողությամբ հոլովակի համար  զովացուցիչ ըմպելիքների հանրահայտ արտադրողը ներդրել է 7.53 միլիոն դոլար:
Ամենաթանկ սիգարետներն աշխարհում: Treasurer ապրանքանիշը: Մեկ տուփն արժե 24 եվո: Վաճառվում է միայն հատուկ խանութներում:

 

Ամենաթանկ քաղաքն աշխարհում: Տոկիո: Ոչ մի տեղ կյանքն այդքան թանկ չէ, որքան Տոկիոյում:
Ամենաթանկ կոշիկն աշխարհում: Բարձր թափանցիկ կրունկներով սանդալներ հայտնի ոսկերիչ Սթյուարտ Վայցմանից: Դրանք զարդարված են 595 մանր ադամանդներով , մեկ մեծ սուտակով, պլատինե թելերով և գնահատվում է 2 միլիոն դոլար:
Ամենաթանկ կարտոֆիլն աշխարհում: La Bonnotte տեսակը: Վաճառվում է 1 կգ-ը 500 եվրոյով:
Ամենաթանկ օղին աշխարհում: DIVA Premium Vodka: Շոտլանդական Blackwood Distillers ընկերությունը ներկայացրել է եզակի օղի: Եզակիությունն ու բարձր գինը կապված են այն բանի հետ, որ արտադրության գործընթացում խմիչքը մաքրում են ադամանդների և այլ թանկարժեք քարերի միջոցով: Բացի այդ, յուրաքանչյուր շիշը զարդարված է թանկարժեք քարերով: Արդյունքում օղու մեկ շշի արժեքը կազմում է 2.000-540.000 եվրոյի:
Ամենաթանկ սուրճն աշխարհում: Kopi Luwak տեսակը Սումարա կղզիներից: 1/4 ֆունտն արժե շուրջ 75 դոլար: Kopi Luwak-ի հատիկներից պատրաստված սուրճը համարվում է սուրճի քիչ հանդիպող և թանկարժեք տեսակ:
Ամենաթանկ մարզադաշտն աշխարհում: Ուեմբլի: Գտնվում է ֆուտբոլի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Տեղավորում է 90.000 հանդիսատես: Մարզադաշտի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է 1.6 միլիարդ դոլար:
Ամենաթանկ ֆուտբոլիստն աշխարհում: Քրիշտիանու Ռոնալդու: 2009 թվականին պորտուգալացի խաղացողը ռեկորդային գնով՝ 93.4 միլիոն եվրոյով Մանչեստր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ (Մադրիդ):
Ամենաթանկ վաճառքային ապրանքանիշն աշխարհում: Coca-Cola: Նրա արժեքը գնահատվում է 68.9 միլիարդ դոլար, որը կազմում է ընկերության արժեքի 60 տոկոսը:
Ամենաթանկ տիկնիկն աշխարհում: Բարբի: Գինը՝ 100.000 եվրո: Նրան հագցված է իրական ադամանդներով զարդարված զգեստ:
Ամենաթանկ ադամանդն աշխարհում: 37 կարատանոց ադամանդը ցուցադրվել է Christieևs աճուրդում և գնահատվել 3.600.000 դոլար:
Ամենաթանկ կորսետն աշխարհում: Կորսետ՝ զարդարված Swarovski քարերով: Գերմանացի դիզայներների ներկայացրած կորսետը կարելի է ձեռք բերել՝ վճարելով 127.000 դոլար:
Ամենաթանկ սիգարն աշխարհում: Կուբայական Cohiba Behike սիգարներ: Սիգարները վաճառվում են տուփերով՝ յուրաքանչյուրի մեջ 40 հատ: Նրանցից յուրաքանչյուրն արժե 440 դոլար:
Ամենաթանկ շոկոլադն աշխարհում: Աֆրիկա մայրցամաքի տեսքով շոկոլադի կտոր՝ զարդարված 2006 ադամանդներով: Այս ստեղծագործությունը ներկայացվել է ճապոնացի հրուշակագործների կողմից անցյալ տարի Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին: Քաղցրավենիքի գինը 4.361.835 դոլար է:
Ամենաթանկ կոկտեյլն աշխարհում: Յուրօրինակ մարտինով բաժակ: Յուրօրինակ մարտինով բաժակի մեջ իջեցված 150.000 դոլար արժողությամբ հիասքանչ ադամանդը  կհասնի նրան, ով կհամարձակվի վճարել 10.000 դոլար Նյու Յորքի Algonquin հյուրանոցում տրվող կոկտեյլի համար:
Ամենաթանկ ակցիան աշխարհում: Berkshire Hathaway: Ամերիկյան այս ընկերության մեկ փոխանակման ակցիան արժե ավելի քան 64.000 եվրո:

 

Ամենաթանկ ճամփորդությունն աշխարհում: Ամերիկացի գործարար Դենիս Տիտո և Հարավաֆրիկյան Հանրապետությունից համակարգչային միլիոնատեր Մարկ Շաթլվորտ: Նրանք վճարել են յուրաքանչյուրը 20-ական միլիոն դոլար միջազգային տիեզերական կենտրոն թռչելու համար:
Ամենաթանկ ընտրական ընկերությունն աշխարհում: Մայքլ Բլումբերգ: Այդ ռեկորդը պատկանում է Մայքլ Բլումբերգին, ով 2001 թվականին Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել: Նրան տրված 744.757 ձայներից յուրաքանչյուրին հատկացվել է 86.10 եվրո:
Ամենաթանկ ճաշն աշխարհում: Դեյվիդ Այխորնը՝ Greenlight Capital ընկերության տնօրենը, վճարելով 250.100 դոլար, իրավունք է ձեռք բերել ճաշելու իր կուռքի՝ Ուորեն Բաֆեթի հետ:
Ամենաթանկ հագուստն աշխարհում: Ամերիկացի տիեզերագնացների համազգեստը: Այն արժե 9 միլիոն դոլար:
Ամենաթանկ կոմիքսն աշխարհում: Կոմիքս Թիմա անունով  տղայի և նրա շնիկի՝ Շտրուպպիի մասին: Մի կոլեկցիոներ 100.000 եվրո է վճարել "Սև կղզի" տիտղոսանկարի բնօրինակը ձեռք բերելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել