Հասկանալի են տարբեր քննարկումները ֆեյսբուքում, անգամ էմոցիոնալ քննարկումները, բայց մի պահ եկեք հասկանանք դրանց հետևանքներն ու այն, թե դրանք ավելի շատ բան տալիս են, թե վերցնում: Քննարկումների արդյունքում, երբ ամենքն իր տեսակետն է հայտնում, կամա թե ակամա առաջանում է խուճապ, քանի որ ամեն մեկը չէ, որ կարող է ինֆորմացիան ճիշտ վերլուծել: Խուճապի հետևանքը երբեմն ավելի ծանր կարող է լինել, քան բուն պատճառը: Երեկ, անգամ ավտոբուսի համարի մասին էր սխալ ինֆորմացիա պտտվում՝ 57 համարի ավտոբուսն է, թե՞ 63: Պատկերացնում ե՞ք այդ դեզինֆորմացիան ընկնի մի մոր ականջը, ով իր երեխային քիչ առաջ 57 համարի ավտոբուսով ինչ որ տեղ է ճանապարհել: Արդեն բազմաթիվ գրառումներ եմ տեսել, որոնց մեջ գրում են, որ էլ հասարակակա տրանսպորտից չեն օգտվի և այլն :
Հիմա պտտվում է ահաբեկչության վարկածը, որը հնարավոր տարբերակ է, բայց դեռ միայն հիպոթետիկ պնդումների հիման վրա է: Եթե պարզվի որ ահաբեկչությունի չի, ունի այլ մոտիվացիա, անիմաստ բացասական ֆոն կստեղծվի Հայաստանի շուրջ, Հայաստանը կդիտարկվի վտանգավոր զոնա ու տուրիստական հոսքերը կնվազեն, քանի որ արցախյան ապրիլյան զարգացումներն անգամ, որը մեծ հաշվով Հայաստան եկող տուրիստի համար ոչ մի վտանգ չէր ներկայացնում, արդեն բազմաթիվ նախօրոք փաթեթներ պատվիրած տուրիստական խմբերի համար քենսլի պատճառ են դարձել: Արդյո՞ք մեզ պետք է նման բան... առանց այն էլ մեր տուրիզմը մի եսիմ ինչ լավ օրի չէ:
Նման շատ ու շատ պատճառներ կարելի է բերել ու չեմ կարծում, որ մեր էմոցիոնալ քննարկումներն ավելի կարևոր են, քան դրանց հետևանքները, թեև չեմ քննադատում մարդկանց, ովքեր չեն կարողանում զսպել սեփական էմոցիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել