Aurora մրցանակաբաշխությունը, որին անդրադարձան լուրջ ու մեծ լսարան ունեցող, ինչպիսիք են The Guardian-ը, NEw York Times-ը և մի շարք այլ պարբերականներ, քաղաքակիրթ աշխարհին հնարավորություն տվեցին պարզ տեսնել ու կշեռքի նժարին դնել Հայաստանն ու ադրբեջանը կողքից դիտողի աչքերով: Մի կողմից մարդու իրավունքի կոպիտ ոտնահարումներ, խոշտանգումներ ու պատերազմ, մյուս կողմից խաղաղություն, մարդասիրություն ու շնորհակալություն: Թեև նախաձեռնությունը անհատների կողմից էր ցուցաբերվել, ի դեմս Ռուբեն Վարդանյանի, բայց միևնույնն է աշխարհը սա ընկալեց որպես ՀԱՅԻ որակ, հայի ով ոչ միայն դադարում է սգալուց,լինելու է պահանջաատեր ու ոչ թե խնդրող, այլ նաև շնորհակալ է լինում նույն աշխարհին իրեն երբևէ օգնելու համար, այսօր էլ պայքարում է, որ չկրկնվեն նման անմարդկային ու մտածված հանցագործություններ ողջ մարդկության հանդեպ: Աշխարհում չարության կոնցենտրացիան օդի մեջ երևի ավելին է, քան օդի տոքսիկ աղտոտվածությունը, որի դեմն առնելու համար կատաղի պայքարում են բնապահպանները ու վաղուց ժամանակն է պայքարել նաև սրա դեմ: Aurora մրցանակբաշխությունը իմ կարծիքով կդառնա Նոբելյան խաղաղության մրցանակից էլ լուրջ իրադարձություն, հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջինս երբեմն մեղմ ասած բաժին չի հասնում մարդկանց, ովքեր իրոք արժանի են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել