«Ապրիլյան պատերազմը» մի շարք ակտուալ հարցեր առաջ բերեց, այդ թվում՝ նոր սպառազինությունների ձեռք բերման կամ առհասարակ ռազմական ոլորտում որոշակի վերանայումների:
Այս համատեքստում նույնիսկ բիզնեսմնեններից գումարներ հավաքելու մասին կոչեր հնչեցին, որը սակայն հանրային լայն աջակցություն չստացավ:

Թե որքանով են հայ գործարարները ներգրավված բանակաշինության գործում բացի հարկային պարտավորություններից քիչ բան է հայտնի: Մի մասը «սլիվների» կամ բացահայտ ի ցույց են դնում իրենց օժանդակությունը, մի մասը որոշում են զերծ մնալ հրապարակայնությունից:

Կարծում եմ, որ գործարարները խելամիտ են ու երբ անհրաժեշտ պահը գա հաստատ առանց ասելու առավել մեծ գումարներ կհատկացնեն բանակին, քանի որ դա ոչ միայն հայրենասիրության դրսևորում է, այլ նաև սեփական բիզնեսը պահելու միջոց: Բանակի հզորությունից է կախված նաև տնտեսության և գործարարի հզորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել