«Ավրորան» անկախության մեր քսանհինգամյա անցած ճանապարհի հանրագումարն է։ Այն ակնառու կերպով ցույց տվեց, որ մենք հոգով սնանկ չենք։ Հարուստ ներաշխարհ ունենք և այնքան լայնասիրտ ենք, որ մեր վշտի տարելիցը նշում ենք օտարի վիշտը մերը համարելով ու ցավելով աշխարհում շարունակվող հակամարդկային արարքների զոհերի համար։
Մրցանակաբաշխության հիմքում դրված գաղափարը հրաշալի է։ Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ապաքինել է իր վերքերը, զարգացել ու հզորացել է այնքան, որ կարողանում է պաշտպան կանգնել այսօր բռնության ենթարկվող ժողովուրդներին իրենց գոյատևման պայաքարում։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին և առանձնապես Ռուբեն Վարդանյանին։
Ցանկացած մեկը, ով կփորձի ստվեր ձգել այս կարևոր նախաձեռնության վրա` փնովելով այն, վատ ծառայություն կմատուցի մեր ժողովրդին և անկասկած կստանա իր արածին համարժեք հարվածը մեր բոլորի կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել