Մարդասիրությունը մարդ էակին տրված գերբնական ուժ է .. Ինձ բախտ է վիճարկվել ընկեր լինել մեկին, ով թողնելով Եվրոպայում իր ապահով կյանքը, տունն ու ընտանիքը, արդեն շուրջ 25-30 տարի է, ինչ տարբեր մարդասիրական առաքելությունների միանալով, մեկնում է այնտեղ, որտեղ մարդիկ հույսի, ուժի, սննդի, փրկվելու կարիք ունեն... Բուրունդի, Նիգերիա, Սուդան ... և, որտեղ և հանդիպեցինք ու ընկերացանք` Հայաստան, մեր ամենածանր տարիներին ... Այսօր, երբ գրում եմ իր մասին, Enzo Cicchirillo -ն Յեմենում է` կրկին փրկարար առաքելությամբ ...
Երբ Հայաստանից վերադարձել էր Բելգիա, չէր կարողանում հարմարվել այնտեղի կյանքին: "Ինձ խենթացնում են այստեղի մարդկանց պրոբլեմները, որոնք անվանում եմ "հարուստի պրոբլեմներ", - ասում էր ցուրտ ձմեռները մեզ հետ կիսած Էնձոն ...
Իր հետ ծանոթությունը ինձ համոզեց, որ նրանք գերմարդիկ են..

Enzo, je sais que tu ne comprends pas ma langue aussi bien pour comprendre mon message. Aux moments que je t՛écris à Erevan on distribue le prix Aurora dont les bénéficiaires sont des humanistes ... Ils étaient choisis des différants coins du monde où ils ont sauvé des vies des milliers de personnes ... J՛ai pensé à toi et à tes amis qui n՛ont pas peur d՛être tué ou contaminé d՛une maladie très grave. Merci pour tout ce que vous faites !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել