Բաքվի բռնապետի որոշ ԶԼՄ-ներ ապատեղակատվություն են տարածում, թե իբր իրանական ոստիկանությունը ցրել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հավաքը Թեհրանում:

Իրականում նման բան ոչ միայն տեղի չի ունեցել, այլև թեհրանահայության կազմակերպած միջոցառումներն, ըստ նախատեսված ծրագրի և օրակարգի՝ անցել են խաղաղ մթնոլորտում՝ լայնորեն լուսաբանվելով նաև իրանական առաջատար լրատվամիջոցներում:

Ուշագրավ է նաև, որ Բաքվի բռնապետի զեղծարարները որպես ցեղասպանության տարելիցի հավաքի իբր ցրման լուսաբանող նյութ տեղադրել են 2009թ. Թեհրանում, այսպես կոչված, «Կանաչ հեղափոխության» փորձի ժամանակ իրանական ոստիկանության գործողություններից մեկը պատկերող լուսանկար:

Մեկ այլ հետաքրքրական փաստ՝ իրանական ոստիկանությունն ընդհակառակը զսպել է տեղի պանթյուրքիստական խմբերին՝ չթողնելով որպեսզի վերջիններս տարածեն հակահայկական բովանդակությամբ թռուցիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել