Թվիթերում ադրբեջանցիներն ու թուրքերն այնքան ակտիվ են, որ Ցեղապսանության թեման թրենդային դարձնելու հարցում երևի մեզանից էլ ավելի մեծ դերակատարություն ունենան։ՃՃՃ

Համեմատած անցած տարվա՝ այս տարի անգամներով ավելի պասիվ են օտարերկրացի հայտնի դեմքերն ու պարբերականները։ Որ պարբերականն էլ անդրադառնում է՝ շատ ընդհանուր ու հերթապահ բնորոշումներով հոդվածներով է անդրադառնում։

Սակայն պետք չէ միանշանակորեն վատ վերաբերվել դրան։ Իմ համեստ կարծիքով, դա ավելի շուտ լավ է, քան վատ, որովհետև միջնաժամկետ հեռանկարում հատկապես մեր ուշադրությունը վերջնականապես կսևեռի ավելի կենսական նշանակություն ունեցող հարցի վրա։ Խաչեք ինձ, բայց Արցախի հարցն այսօր շատ ավելի կարևոր և օրհասական նշանակություն ունի, քան Ցեղասպանության ճանաչման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել