Շատ ճիշտ է բնութագրել «Հրապարակ» թերթը ՀԱԿ-ում տիրող խմորումները՝ բերելով նրան, որ գերակա գործընթացը պրոգրեսում դաշինքից կուսակցության վերածվելն է, այսինքն՝ այն, ինչ ուզում էր անել Վանոն դեռ 1998 թվականին՝ ՀՀՇ-ն անվանափոխել, քանի որ այն բացասական ասոցիացիաներ էր առաջացնում ընտրազանգվածի մոտ։ Ընդ որում, սա ոչ թե սիմվոլիզմի հետևից ընկնել է, այլ հստակ հաշվարկված ու շահադիտական նպատակներ ունեցող գործընթաց, քանզի համաձայն մեր ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների դաշինքը համամասնական ցուցակով Խորհրդարան անցնելու համար պետք է հավաքի առնվազն 7 տոկոս, իսկ կուսակցությունը՝ 5։ Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ին մի կերպ հաջողվեց հաղթահարել 7 տոկոսի շեմը, այն էլ այն պարագայում, երբ առաջին համարով Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ապա դժվար չի կռահել, թե ինչ ուժեղ մարտահրավեր կլինի Կոնգրեսի համար անգամ 5 տոկոս հավաքելը, եթե իհարկե մինչ դա կոնգրես դեռ մնացած լինի։
Մյուս կողմից՝ չնայած ակնհայտ պառակտվածությանը՝ կոնգրեսական վերնախավի էական մասը ըմբոստանում է այս գործընթացին ու չեն ուզում հրաժարվել իրենց միկրոկուսակցություններից՝ լինի դա Մակեյանը, Բագրատյանը, թե Փաշինյանը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ակնհայտ է, որ առանց որևէ ծայրահեղական փոփոխությունների ու ռեֆորմների՝ Կոնգրեսը կդադարի իր գոյությունն արդեն այս տարի, իսկ եթե չդադարի էլ, դա կլինի միայն իշխանությունների անմիջական ստիմուլյացիայի շնորհիվ։ Այլ կերպ ասած, ՀԱԿ-ը՝ հեղափոխական ձևով չփոխվելու դեպքում կա՛մ կանէանա, կա՛մ էլ կհաճախորդանա։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել