Փուլ առ փուլ, երբեմն ինչ-որ պարբերականությամբ որոշ կայքեր, անձ-լրատվամիջոցներ պատերազմում գտնվող երկրում, որտեղ՝ հատկապես ապրիլյան վերջին սրացումներից հետո մարդկանց զգայական-հոգևոր վիճակը էականորեն սրվել է, նպատակադիր ու հետևողական կերպով կեղծ տեղեկատվություն են տարածում սահմանային սրացումների, արկակոծումների, իբր զոհերի մասին: Պարզ ու ակնհայտ է, որ սա արվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ շրջանակների պատվերով: Ուստի ընդհանուր լարվածության ու խուճապի տարածման նման քայլերին պետք է համարժեք ու օրենքի տառին ու ոգուն համապատասխան մոտեցում ցուցաբերվի: Հիշեցնեմ, որ մենք պատերազմական ժամանակում ենք ապրում:

Այստեղ մի կողմից բախվում են «ազատ լրատվություն տարածելու» իրավունքը, մյուս կողմից «պետական/ազգային անվտանգությանը վնաս չհասցնելու» գործոնը:
Ուստի կարծում եմ իրավիչակի շտկման հետ կապված լուրջ անելիք ունեն մեդիա ոլորտի մասնագետները, իրավաբանները և պատկան մարմինները:

Պատերազմական վիճակում/ռազմական կոնֆլիկտի պայմաններում կեղծ լրատվության խնդիրը լիովին կարող է դիտվել որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել