Վերջերս հատկապես ակտիվացել են ՛՛Բազմոցային զորքերի՛՛ ֆեյսբուքյան գեներալները: Նրանք շատ լուրջ ռազմական ստրատեգներ են, տիրապետում են ադրբեջանին կես ժամում ծնկի բերելու ռազմական ծրագրին: ՛՛Բազմոցային զորքերի՛՛ գեներալները (ի դեպ այդ զորքերում բոլորը գեներալ են, շարքային չկա) պահանջում են անհապաղ Արցախ ուղարկել ոստիկաններին:
Ցավոք ֆեյսբուքյան արծիվները ահագին ուշացել են: Ռազմական գործողությունների առաջին իսկ օրից ՀՀ ոստիկանները Արցախում ծառայություն են իրականացնում: Շեշտում եմ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ լուռ ծառայություն, ոչ թե ֆոտոսեսիա, չեք ին կամ ստատուսակռիվ:
Անփորձանք ծառայություն եմ մաղթում Արցախում գտնվող իմ բոլոր ոստիկան եղբայրներին և ոչ միայն նրանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել