Մի առաջարկ ունեմ բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր բանակին ցանկանում են օգնել, ինչպես նաև ՊՆ-ին։ Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում պոպուլիստական ճառեր կարդալ ու հայտարարել, որ եթե սա անենք՝ զոհ չենք ունենալու, կամ էլ բանակն այլևս խնդիրներ չի ունենալու, բայց․․․

Զինվորին զենքից բացի պետք են նաև ոչ լետալ միջոցներ, որոնք էապես ավելի հեշտացնում են նրա գործը։ Երեկ գործընկերոջս հետ շատ սիրողական հաշվարկներ արեցինք ու հասկացանք, որ 2 միլիոն դոլարով, կարելի է ամբողջ բանակի համար ծնկներն ու արմունկները պաշտպանող այս էկիպիռովկայից գնել։ Դա 1.5 հատ Տ-90-ի գին է, դա Կառավարության ավտոպարկի թարմացման համար 2014 թվականին հատկացված գինն է, դա միջին վիճակագրական բարձրաստիճան ՄԵԿ չինովնիկի տարեկան թալանի ու ատկատի չափն է։

Ոստիակնական ուժերի մոտ սրանք կան ու ես բնավ չեմ պատրաստվում հակադրել Ոստիկանությանն ու Բանակը։ Ավելին, կարծում եմ, որ Ոստիկանությունը ևս պետք է լավ հանձերձավորված լինի։ Հասկանալի է, որ Բանակի պարագայում գուցե ամենամեծ առաջնահերթությունը չէ կոնկրետ ծնկների ու արմունկների պաշտպանության հարցը, բայց կարծում եմ, որ մեր միջոցների արդյունավետ տնօրինման պարագայում, հանգիստ կարելի է լուծել այս և զինվորի պաշտպանության միջոցների հարցը։ Կարծում եմ նաև, որ ցանկության դեպքում քաղաքացիական հասրակությունն էլ կարող է իր մասով աջակցել, նամանավանդ, որ այս պարագաները բաց վաճառքում են և կարելի է հանգիստ պատվիրել ինտերնետով։

Ընդհանրապես, ոչ մի քննադատություն չանելով, կարող եմ ասել, որ իմ կարծիքով, ավելի լավ է չունենալ Սմերչ, բայց ամբողջ բանակի համար ավելի բարձր որակի հանդերձանք ապահովել, իսկ իդեալում՝ հա՛մ Սմերչ է պետք, հա՛մ լավ արմունկակալ ու ծնկակալ, հա՛մ լավ զրահաբաճկոն, հա՛մ լավ սաղավարտ, հա՛մ գիշերային ու ջերմային տեսանելիության պորտատիվ սարքեր և այլն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել