Հայ դիվնագետը նա է, ով միջազգային կարևոր իրավական փաստաթղթում Nagorno Karabakh region of Azerbaijan նախադասությունը դարձնում է Nagorno Karabakh region in Azerbaijan, ինչը հետագայի համար փայլուն նախադեպ է դառնում:
Հայ դիվանագետը նա է, ով անկոչ հյուրի պես հայտնվում է Ալիևի մեծարման երեկոյին, այն վերածելով Ալիևի հիստերիայի երեկոյի։
Ու վերջապես Հայ դիվանագետը նա է, ով կարողանում է ադրբեջանական պատվիրակության վերելակը փչացնել, կես ժամ դրանց էնտեղ թողնել, որ ուշանան ելույթներից ու քվեարկությունից։
P.S. Հայ դիվանագետը նախարարից մինչ 21 ամյա կցորդն ու ռեֆերենտն է, ով ոչ պակաս հայրենասեր է, քան յուրաքանչյուր այլ հայորդի։
P.P.S. Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի դառնալ դիվանագիտական ծառայող։ Եթե օժտված եք վերոնշյալ ունակություններից որևէ մեկով, կամ մի քանիսով, դիմեք ՀՀ ԱԳՆ կադրերի վարչություն կամ ԱԳՆ դիվանագիտական դպրոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154069410220421&set=a.386217890420.205177.609935420&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել