Ուրախ պիտի լինեմ, եթե մարդիկ ուշադիր կարդան որևէ շարադրանք՝ տեսնելու համար, թե միտքը շարադրողը ինչ է ուզում փոխանցել։ Եթե մենք այսօր բոլորին վիրավորենք, մեզանից վանենք ու հեռացնենք, չենք կարող այդ կերպ հարց լուծել։ Մարդկանց հետ խոսելով, բացատրելով, քայլ առ քայլ գնալով պիտի կարողանանք հաջողության հասնել, և ոչ թե թուր ճոճելով։ Հասկանում եմ՝ երբ մարդիկ օգտվում են օտար աղբյուրներից և ազդվում նրանց մտքերից և մտածումներից, սակայն պետք է նաև խորը ուսումնասիրելով հասկանան նաև մեր դավանանքը, որի համար 1500 տարի մաքառել են մեր պապերը, հոգևոր հայրերը։ Այդ մասին ոչ միայն հատորներ են գրվել անցյալում, այլև այսօր, որին ժամանակին անդրադարձել են Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, Գարեգին կաթողիկոս Սարգսյանը, Տեր Ներսես քահանա Նեսեսյան, ուրախ պիտի լինեմ, եթե ընթերցվեն նաև նրանց տեսակետները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել