Ամեն օր տեսնում եմ հակառուսական, հակաամերիկյան և այլ ձևակերպումներ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորս հասկանանք, որ կարող է լինել միայն մեկ դիրքորոշում՝ հայկական: Մեր շահերից այդ պահին բխում է պաշտպանել ԱՄՆ-ին, ուրեմն պետք է այդպես անենք և ժպիտով, մի քանի օր անց ՌԴ-ին պաշտպանելն է ի շահ Հայաստանի, ուրեմն նորից ժպիտով այդպես է պետք գործել և այսպես շարունակ: Քաղաքականության մեջ չկան բարեկամներ, կա երկրի շահ, սա է պետք հասկանալ: Կրավորական կեցվածք ունեցող որևէ երկիր ոչ մի հաջողության չի հասել առ այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել