Ինչքան կարդում ես հայերի (ժողովրդի, ոչ թե պետության) պատմությունը, այնքան ավելի շատ ես համոզվում մի առանձնահատկության առկայության մեջ. անտերություն:

Առնվազն երկու հազար տարի անտերության պայմաններում ապրող ժողովուրդ, որն այդ ողջ ընթացքում, բնակաբանար, տեր է փնտրել: Եվ գտել է, մեկի տեղը՝ երկու տեր:
Մեկն Աստվածն էր կամ Հիսուսը, կամ Վահագնը, չգիտեմ, դա ճաշակի հարց է:
Մյուսը՝ ավելի անձնավորված և տարբեր երկրների, շրջանների ղեկավարներ, տիրակալներ:

Դա էլ, երևի, օրինաչափությունը. տեր փնտրողը տիրակալ է գտնում:
Տիրակալի համար էլ դու քիչ-քիչ փոխվում ես, պաշտպանյալից վերածվում ես ստրուկի:
Ստրուկն էլ, ախր, ամենաշատը անվտանգություն է ուզում, քանի որ պաշտպանվելու, ձայն հանելու, զենք կրելու իրավունքներից զրկված է:

Եվ այդպես տեր փնտրելը դարձել է ապրելակերպ, ռազմավարություն, գերնպատակ: Եվ փնտրում են թաղային հեղինակությունների մակարդակում, պաշտոնյաների մակարդակում, այլ երկրների մեջ: Եվ գտնում են, քանզի գտնում է փնտրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել