Ռուսաստանն, այո, կարևոր սուբյեկտ է մեր տարածաշրջանում, բայց եկեք այդքան չֆետիշացնենք նրա դերը: Դա այն պետությունն է, որ իր ենթակայության տակ գտնվող Չեչնային չի կարողանում ամբողջովին վերահսկել:

Հիմա ՌԴ-ն չի կարող որոշել ու տարածք տալ Ադրբեջանին: Իհարկե, նա կարող է փորձել և այդ քայլով գնել Ադրբեջանը, բայց նա լավ հասկանում է, որ դա այն կարմիր գիծն է, որի արդյունքում կկորցնի Հայաստանը և Հայաստանում իր ռազմաբազան, իսկ այդ ռազմաբազան տարածաշրջանում շատ կարևոր է:

Այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ է մտածում Պարսկաստանը: Պարսկաստանին տարածաշրջանի դեստաբիլությունը հարկավոր չէ, իսկ Հայաստանի թուլացումը նրա համար անընդունելի է, որովհետև երկար տարիներ Իրանն իր կապերը Հաստատել է ՀՀ-ի հետ ու տարբեր բիզնես պրոյեկտներ է իրականացնել, բացի այդ՝ Ադրբեջանի ուժեղացումը կամ ՌԴ-ի վերահսկողության ավելացումը տարածաշրջանում պարսիկների համար անցանկալի է: ՌԴ-ն, իհարկե, կփորձի ոչնչացնել Իրանի նկրտումները, բայց Իրանն իր հերթին աշխարհին փորձում է ցույց տալ, որ իր բակում իրադրության տերը՝ «Լավ տեղն» ինքն է:

Թուրքիան ամենատուժող կողմն է այս հակամարտության մեջ: Նրանք պլանավորեցին՝ չստացվեց, նրանք փորձեցին ու ձախողվեցին: Որքան էլ որ զարմանալի է, Թուրքան էլ պետք է դեմ լինի, որ ազատագրված տարածքների դիմաց Ադրբեջանը վաճառվի: Նա կկորցնի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա, կկորցնի իր ազդեցությունը ՌԴ-ի հետ պայքարում ու կմնա միայնակ՝ անգամ ՆԱՏՕ-ում: Սա միջազգային քաղաքականություն է, ու դա այդպես հեշտ չի լուծվում, բոլորը կարծես գիտեն լուծման ձևը, բայց....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել