Մոբիլիզացվելու, մի բռունցք դառնալու թեման շատ է շրջանառվում այս օրերին:
Ում շուրջ, ինչի շուրջ...Միայն ու միայն պետության շահի շուրջ պիտի մոբիլիզացվենք:

Ինչ վերաբերում է դիվանագիտական հարթակներում իշխանությունների մեջքը ամուր պահելուն, ապա դրա համար անհրաժեշտ է հստակեցում, թե ինչպիսի դիրք են նրանք գրավել, ինչ տեսլական ունեն այս հարցում:

Հասարակությունը ոչինչ չգիտի նրանց մտքին եղածի մասին, ուստի չի պատկերացնում, թե ինչին է ամուր մեջք ապահովելու...Ավելին, այդ խորհրդավոր լռությունը պարարտ հող է տարատեսակ շահարկումների ու պղտոր ջրում ձուկ որսացողների համար:
Բան ասեք, բան հասկանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել